Saint Kevork Armenian Apostolic Church of Oregon

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Home Past Website Articles Holy Great Lent Week at St. Kevork Church of Portland

Holy Great Lent Week at St. Kevork Church of Portland

The Great Holy Lent week was observed in Portland at St. Kevork Armenian Apostolic Church of Portland.

argaiv1170

On March 20th, on Palm Sunday, father Yeremia Khachatryan conducted a “Badarak” service. After the Mass, blessed palm branches were distributed to the believers.

 

After the Mass, a performance organized by Varoujan and Zovinar Gazarian about the resurrection of our Lord Jesus Christ was staged.

During Holy Week Rev. Pagrat Perjegian, a member of the St. James Brotherhood of Jerusalem, was hosted in St. Kevork church. 

On March 24th, on Great Holy Thursday, the “Badarak” service was dedicated to the sacrament of Communion, performed by Fr. Yeremia. The ceremony of “washing the feet” was conducted by Fr. Pagrat Perjegian. He washed the feet of men and young boys by praying and blessing them. Finally, at night, during the ceremony of the Eclipse, the Church commemorated the agony and the suffering of our Lord Jesus Christ and His crucifixion.

On March 25th, on Good Friday, the ceremony of the crucifixion and burial of our Lord Jesus Christ was conducted. A simulation of Jesus’ tomb covered with flowers and leaves was carried around the church by believers, glorifying our Savior and His Holy Burial.

On March 26th, a “Jrakalouyts” “Badarak” service, was officiated by Fr. Yeremia Khachatryan and the good news of Jesus’ resurrection was passed among the believers. Many believers received Holy Communion and took burning candles to their homes.

On March 27th, on Holy Resurrection Day, the Easter “Badarak” service was officiated by Rev. Pagrat Perjegian with the participation of the deacons and the church choir. After the sermon, by order of H.H. Karekin II, Supreme Patriarch and Catholicos of all Armenians and by request of the Primate of the Western Diocese His Eminence, Archbishop Hovnan Derderian, Dr. Hrair Hovaguimian was granted "SURB SAHAG & MESROB", pontifical medal of Honor, which represents the highest achievement award, for his selfless service in the field of medicine, and his dedication to our nation and its people.  At the end, Easter eggs were blessed and special food that had been prepared by the ladies society was served.

During the Holy events of the Holy Great Week, all participating believers were strengthened by the great sacrifice of our savior Jesus Christ and their spirits were renewed.

May our Lord’s blessings be upon all believers who participated in the events of the Great Holy Week.

Christ is risen from the dead

Blessed is the resurrection of Christ.

Ավագ Շաբաթը Պորտլանդի Սուրբ Գէորգ Եկեղեցում 

 

Պորտլանդի Սուրբ Գէորգ Եկեղեցում տոնակատարվեց Ավագ Շաբաթը։

Մարտի 20-ին, Ծաղկարդի օրը, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Պատարագիչն էր Հոգեւոր Հովիվ Տեր Երեմիա քահանա Խաչատրյանը։ Պատարագի վերջում կատարվեց մանուկների օրհնություն, ապա՝ ճյուղերի օրհնություն, որն էլ բաժանվեց հավատացյալներին։ Պատարագի վերջում ներկայացվեց փոքրիկ բեմականացում Տիրոջ Յարության պատկերով։ Կազմակերպիչն էին Վարուժան եւ Ծովիկ Ղազարեանները։

Ավագ Շաբաթվա ընթացքում Պորտլանդի Սուրբ Գէորգ եկեղեցում հյուրաբար գտնվում էր Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց միաբանութեան անդամ Հայր Բագրատ Վրդ Պէրճեքեանը։

Մարտի 24-ին, Ավագ Հինգշաբթի օրը, Տեր Երեմիան մատուցեց Պատարագ ի հիշատակ Հաղորդության Խորհրդի հաստատմանը։ Այնուհետեւ, հանդիսապետությամբ Հայր Բագրատի կատարվեց Ոտնլվայի Կարգ ի հիշատակ Տիրոջ՝ իր առաքյալների ոտքերը լվալու։ Հայր Սուրբը լվաց տղաների ոտքերը՝օրհնելով  եւ աղոթելով նրանց համար։ Այնուհետեւ կատարվեց Խավարման Կարգը՝ ի հիշատակ Տիրոջ մատնվելու եւ չարչարանքների։

Մարտի 25-ին, Ավագ Ուրբաթ օրը, հանդիսապետությամբ Հայր Բագրատի կատարվեց Խաչելության եւ Թաղման Կարգը։ Տիրոջ խորհրդանշական զարդարված գերեզմանը  պտտեցվեց եկեղեցու բակում, ուր հավատացյալները թափոր կազմելով ուղեկցեցին եւ աղոթելով փառավորեցին Փրկչի թաղումը։

Մարտի 26-ին , Ավագ Շաբաթ օրը, Տեր Երեմիան մատուցեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ Տրվեց Տիրոջ Հարության Ավետիսը, փափագողները հաղորդվեցին եւ եկեղեցում վառված մոմերը,որպես օրհնություն, տարան իրենց տները։

Մարտ 27-ին, Սուրբ Զատկի օրը, Հայր Բագրատը մատուցեց Զատկական տոնական Պատարագը եւ փոխանցեց հավուր պատշաճի քարոզ։ Քարոզից հետո Պորտլանդաբնակ հայ մեծանուն վիրաբույժ-սրտաբան Հրայր Հովակիմեանը Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հրամանով եւ Արեւմտյան Թեմի Առաջնորդ Տեր Հովնան Արքեպս Տերտերյանի հովանավորությամբ արժանացավ Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ  մեդալին։ Պատարագի վերջում օրհնվեցին զատկական հավկիթները, ապա եկեղեցու սրահի մեջ մատուցվեց զատկական ճաշ։

Ավագ Շաբաթվա այս միջոցառումները հոգեւոր բավականություն եւ ուժ փոխանցեցին հավատացյալներին, որոնք եւս մեկ անգամ նորոգվեցին Տիրոջ փրկագործության խորհրդով։

Ավագ Շաբաթվա այս միջոցարումներին իրենց մասնակցությունը բերեց եկեղեցու սարկավագաց եւ դպրաց դասը, իսկ Զատկական ճաշի պատրաստությունը Տիկնանց հանձնախումբի աշխատանքի արդյունքն էր։

Մեր օրհնությունն ու գոհունակությունը Ավագ Շաբաթվա միջոցառումների բոլոր մասնակիցներին։

Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց։

Օրհնեալ  է Յարութիւնն Քրիստոսի։

 

 

 

St. Kevork Armenian Apostolic Church of Oregon  |   9215 SE Church St., Clackamas OR  97015  |  503 656-9144  |   map & directions  |  email: info@oregonarmenianchurch.comwebsite administrator  |  home