Saint Kevork Armenian Apostolic Church of Oregon

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Home Past Website Articles Current Sermon

Current Sermon

The Holiday of St. George, the General

argaiv1785

On Saturday, September 27, the Armenian Apostolic Church celebrates the holiday of St. George, who is one of the greatest and most popular saints of Christianity.

The Armenian Apostolic Church, like all the other traditional churches, has designated special holidays to commemorate and honor Christian saints. Some of these saints are clergymen, some are secular people, and others are military people. Saints are people who led honest, upright, virtuous, obedient and godly lives. Some of them were persecuted, tortured and even martyred for the sake of Christ. According to the theology of the Armenian Apostolic Church, saints reside in heaven, plead the Holy Trinity on our behalf, and pray for us before God.

In our church, believers love some saints so much that they go far beyond remembering them: they celebrate these holidays by conducting various pilgrimages, feasts and festivities. The Armenian people have named chapels, monuments, monasteries and churches by the names of these saints to honor them. Also, there are many traditions and legends about these saints that are passed on throughout the centuries.

St. George, who was a general in the Roman army, is one of the saints whom the Armenian people love and honor. According to the tradition, St. George was born sometime at the end of the third century. He became a very competent, brave and famous general who was honored with various ranks and titles in the military of the Roman Empire.

 

During that era, the Diocletian emperor started a campaign to persecute and massacre the Christians. St. George, being raised in a Christian family, had grown to become a devoted and faithful Christian soldier of God. Seeing the torture and the persecution of his Christian brothers, he confronted the emperor, declaring his belief in Christianity, asking him to stop the persecution, and pleading with him to accept Christianity. The emperor not only did not stop killing and harassing the Christians, he ordered the torture of St. George, and then he tried to bribe him with honorable promotions to renounce Christianity. St. George, instead of complying with the emperor, prayed to God, and all the statues of the Roman gods were destroyed by the power of his prayer. Afterwards, the emperor ordered St. George’s execution.

The Armenian Church designated the last Sunday of September to commemorate the memory of the general, St. George. All churches that are named after the saint have become sanctuaries where pilgrims come to celebrate the saint’s day. That day all believers pray to God and ask the beloved saint to pray for them before God. The Armenian Apostolic Church of Oregon is also named after St. George and celebrates this holiday as its own pilgrimage day. Therefore, every September the church opens its doors for pilgrims to come and pay their respect to this great saint.

We invite all faithful Armenian believers to attend this glorious celebration on
Sunday, September 29 at St. George Armenian Apostolic Church at 11:00 am.  Let us pray together to God, ask the saint to pray for us, and let us enjoy this festive day like one loving family.  

Father Yeremia Khachatryan

Armenian St. Kevork Church of Portland

 

Ս.Գէորգ զորավարի օրը

Սեպտեմբերի 27-ին հայ Առաքելական Եկեղեցին եւ հայ ժողովուրդը տոնում է շատ սիրելի, ժողովրդական մեծ համբավ ունեցող Ս.Գէորք զորավարի տոնը:

Մեր Եկեղեցու տոնացույցի մեջ ունենք բազում հիշատակելի սրբեր: Նրանք հոգեւորականներ են, աշխարհականներ, զինվորականներ եւ այլն: սրբերի հիշատակությունը ընդունված է ոչ մայն Հայ Եկեղեցում, այլ նաեւ քրիստոնեական ավանդական մյուս եկեղեցիներում: Սրբերը այն անձնավորություններն էին, որոնք իրենց մաքուր, ամբասիր կյանքով, գործերով, շատ հաճախ նաեւ մահով վկան էին դառնում Հիսուս Քրիստոսի, նրա հավատքի: Սրբերի հիշատակությունը եկեղեցու մեջ պայմանավորված է նաեւ նրանց բարեխոսությամբ: Եկեղեցու դավանաբանության եւ աստվածաբանության համաձայն սրբերը երկնքի արքայության մեջ են եւ մեզ համար բարեխոս են լինում Ս. Երրորդությանը, դառնում են մեր եւ Աստծո միջեւ միջնորդը:

Մեր Եկեղեցու մեջ կան սրբեր, որոնք դուրս եկել եկեղեցու պաշտամունքի սահմաններից, դարձել են ժողովրդի սիրելին, հարազատը, որի եկեղեցական հիշատակության օրվան զուգորդվում է նաեւ ժողովրդական տարբեր միջոցառումներ: Այդ սրբերին նվիրված են շատ սրբատեղիներ, մատուռներ, ժողովրդական բանահյուսություններ, ավանդապատումներ եւ այլն:

Այդ սրբերից մեկը Հայ Եկեղեցու եւ հայ ժողովրդին շատ սիրելի Ս. Գէորգ զորավարն է: Ս. Գէորգի կյանքի եւ նահատակության մասին մեզ են հասել որոշակի ավանդություններ: Նա ծնվել է երրորդ դարի վերջին, եղել է հմուտ զինվորական եւ իր սխրանքների եւ արիության համար Հռոմեական կայսրության մեջ արժանացել է բարձր պատիվների եւ աստիճանների:

Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ժամանակներն էին, երբ կայսրը հալածանքներ է սկսում քրիստոնյաների դեմ: Ս. Գէորգը մանկուց ստացել էր քրիստոնեական կրթություն եւ դաստիարակություն, ճանաչել էր Քրիստոսին, որպես իրեն Տեր եւ Աստված: Լսելով քրիստոնյաների նկատմամբ հալածանքների մասին՝ ներկայանում է կայսեր առաջ, հայտնում իր քրիստոնյա լինելը, խնդրում նրանից դադարեցնել հալածանքները եւ ընդունել ճշմարիտ Աստծուն: Կայսրը շատ է զայրանում Գէորգի վրա, տանջանքների ենթարկում նրան, համոզում հրաժարվել Քրիստոսից՝ ավելի մեծ պատիվների արժանանալու գայթակղությամբ, բայց Գէորգը մնում է անդրդվելի: Իսկ երբ տաճարի մեջ Գէորգի աղոթքով կործանվում են կուռքերը, կայսրը հրամայում է նահատակել սրբին:

Հայ Եկեղեցում Ս. Գէորգի տոնը նշվում է սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը: Այդ օրը սրբի անունը կրող եկեղեցիներում ուխտի եւ տոնախմբության օր է: Պատարագ է մատուցվում, եկեղեցիները լցվում են ուխտավոր հավատացյալներով, որոնք օրվա ընթացքում խնդրում են Ս. Գէորգի բարեխոսությունը:

Պորտլանդի եկեղեցին էլ կրում է Ս. Գէորգի անունը եւ սուրբի հիշատակությունը նաեւ այս եկեղեցու ուխտի օրն է:

Սիրով հրավիրում ենք պորտլանդահայերին ներկա գտնվելու կիրակնօրյա ուխտի պատարագին, որ պիտի մատուցվի սեպտեմբերի 29-ին ժամը 11.00-ին Պորտլանդի Ս. Գէորգ եկեղեցում: Միասին աղոթենք, միասին խնդրենք Ս. Գէորգի բարեխոսությունը եւ ընտանեկան հաճելի միջավայրում անց կացնենք մեր կիրակի օրը:

 

 

Տեր Երեմիա քահանա Խաչատրյան

Պորտլանդի Ս. Գէորգ եկեղեցու Հոգեւոր Հովիվ

 

 

St. Kevork Armenian Apostolic Church of Oregon  |   9215 SE Church St., Clackamas OR  97015  |  503 656-9144  |   map & directions  |  email: info@oregonarmenianchurch.comwebsite administrator  |  home